Ինչպես տեղեկացրել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագիրը, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Է. Ջոնսը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ իր խոսքերը, որոնք իրականում չեն վերաբերվել Լեռնային Ղարաբաղին, նման արձագանք են գտել Հայաստանում: