AM
15 Օգոստոս 2012 - 11:20 AMT

Օլիմպիադայի օրերին 9 հազար լրագրողներ օգտվել են մեդիա կենտրոնից

Աշխարհի ավելի քան 100 երկրների գրեթե 9 հազար լրագրողներ Օլիմպիադայի օրերին օգտվել են Լոնդոնի մեդիա կենտրոնի ծառայություններից չհավատարմագրված ԶԼՄ-ների համար, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է LMC ղեկավար Մարկ Հաուելը:

Լոնդոնյան մեդիա կենտրոնը քաղաքի կենտրոնում աշխատել է մեկ ամսից ավել` հուլիսի 9-ից օգոստոսի 14-ը, իսկ երկշաբաթյա տեխնիկական դադարից հետո կրկին կբացի իր դռները Պարալիմպիադայի անցկացման շրջանում: LMC-ում աշխատանքի համար գրանցվել են 8.8 հազար լրագրողներ 102 երկրներից, որոնց շարքում առաջատար է դարձել Չինաստանը, որտեղից ստացվել է գրանցման շուրջ 600 հայտ:

Լոնդոնի Օլիմպիադան լուսաբանել են շուրջ 20 հազար հավատարմագրված լրագրողներ ողջ աշխարհի ազգային օլիմպիական կոմիտեներից: