AM
15 Օգոստոս 2012 - 08:25 AMT

Վարդան Մինասյան. Ես տեղեկություններ չունեմ, որ «Կուբանի» մարզչի պաշտոնում հիմնական հավակնորդն եմ

Լրատվամիջոցներում լուրեր են տարածել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն առաջիկայում կարող է գլխավորել Կրասնոդարի «Կուբանը» և որ Դան Պետրեսկուի հրաժարականից հետո հայ մարզիչը համարվում է «Կուբանի» գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է, որ ինքն այդ մասին լսում է առաջին անգամ և որ նման տեղեկություններ չունի: