«Հենրիխ Մխիթարյանի համար սկզբից բարդ էր, բայց ինտեգրացման գործընթացն արագացրեց Մխիթարյանի ֆուտբոլային գրագիտության բարձր մակարդակը: Խաղային ինտելեկտը, որը համապատասխանում է ժամանակակից «Շախտյորին», երևի այդ ֆուտբոլիստի ամենաարժեքավոր որակն է` գումարած արագություն, հզորություն, տեխնիկական հագեցվածություն, Հենրիխի բնատուր և մարզումների ժամանակ զարգացրած տվյալները: Այդ արժանիքների համագումարի շնորհիվ նա մտնում է ֆուտբոլիստների խմբի մեջ, ովքեր դաշտում ճիշտ են մեկնաբանում մարզչի առաջադրանքները: Ուստի մեծ բավականություն է նրա հետ աշխատելը»,- հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն:
«Շախտյորի» մարզիչը խոստովանել է, որ դժվար է Մխիթարյանին լուրջ նկատողություններ անելը, ինչպես խաղի ընթացքի վերաբերյալ, այնպես էլ եզրափակիչ սուլիչից հետո:
«Նա կարողացել է հարաբերություններ կառուցել գործընկերների հետ, ինչը մեծ հեղինակություն է վայելում ինչպես դաշտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Պատանեկան տարիքում ստաժավորում անցնելով Բրազիլիայում` նա սովորել է պորտուգալերեն և, ինչպես հիմա պարզվեց, շատ հեռատես է վարվել. կարծես գիտեր, որ «Շախտյորում» կհայտնվի բրազիլացիների մեծ խումբ»,- Լուչեսկուի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:






