Լոնդոնի Օլիմպիադան դարձել է ընթացիկ տարվա սպորտային իրադարձություններից մեկը:
Մարզական ձեռքբերումների հետ միասին Օլիմպիադան նշանավորվել է նաև վիրտուալ ռեկորդով: Twitter միկրոբլոգերի ծառայության ներկայացուցիչների հաղորդմամբ, օգտագործողներն Օլիմպիական խաղերին նվիրել են 150 մլն հաղորդագրություն, որոնք տեղադրվել են երկու շաբաթվա ըթնացքում:
Ամենաշատ հաղորդագրությունները նվիրվել են Յամայկայից սպրինտեր Ուսեյն Բոլտին, ում հաղթանակները 100մ և 200մ վազք մրցատարածությունում 1 րոպեում առաջացրել են համապատասխանաբար 74 հազար և 80 հազար հաղորդագրություններ: Բոլտին հաջորդում է թենիսիստ Էնդի Մարեյը, ով 1 րոպեում հավաքել է ավելի քան 57 հազար հաղորդագրություններ թենիսի մրցաշարում հաղթանակի շնորհիվ:






