AM
24 January 2005 - 18:25 AMT

«ՁԵՐ ՑԱՎԸ ՆԱԵՎ ՄԵՐ ՑԱՎՆ Է», ԳՐՈՒՄ Է ՀԱՅՏՆԻ ԹՈՒՐՔ ՀՐԱՏԱՐԱԿԻՉԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Թուրք հայտնի հրատարակիչ Ռ.Զարաքոլուն գտնում է, որ ապրիլի 24-ին ամեն մարդ պիտի ձեռքին ծաղիկ ունենա` հիշեցնելով, որ 2005-ին լրանում Է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը: «Ինչ անուն Էլ տրվի, այլեւս ոչ ոք չի կարող ուրանալ, որ այդ թվականին մարդկային ողբերգություն Է տեղի ունեցել»,- գրում է նա թուրքական մամուլում: Մեր մարդկային պարտականությունը կատարելով, մեր մարդկայնությունն ենք հիշեցնելու մեզ, եւ միաժամանակ ատելությունն ենք հանում հայերի սրտերից, որոնց սերունդները արդեն լեցուն են այս ցավով: Այդ հանցագործությունից մաքրագործվելու համար, յուրաքանչյուրը պետք է կատարի իր պարտքը, կոչ է անում Ռ.Զառաքոլուն իր հայրենակիցներին: «Անպայման պիտի գտնեք այդ ծաղիկը դնելու տեղը եւ պիտի ասեք. Ձեր ցավը նաեւ մեր ցվան Է», գրում է Ռ.Զարաքոլուն: