AM
25 January 2005 - 14:25 AMT

ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՆՈՎ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԻ ԿՈՐՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

«Ադրբեջանը երբեք չի հաշտվի տարածքների կորստի հետ, մենք կվերադարձնենք դրանք ցանկացած գնով: Խաղաղ ճանապարհով, թե ոչ խաղաղ` այդ հարցը կախված է բանակցությունների ընթացքից, ինչպես նաեւ այլ գործոններից», անցյալ շաբաթ օրը Բաքվում ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով` ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը շատ լուրջ հետեւանքների հանգեցնող պատերազմական գործողությունների վերսկսման մշտական սպառնալիք է: