AM
16 Օգոստոս 2012 - 06:34 AMT

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ է տարել Ուելսի նկատմամբ

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 2013թ Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում կարևոր հաղթանակ է տարել Ուելսի նկատմամբ և շարունակում է հետագա պայքարը:

Երկու հավաքականներին հաղթանակ էր պետք, որպեսզի հնարավորություն ունենային հասնելու Չեխիայի հավաքականին, որը գտնվում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում:

Հովհաննես Համբարձումյանը իրացրել է 11 մետրանոցը և արդեն 7-րդ րոպեին հնարավորություն տվել իր թիմին առաջ անցնել հաշվում:

Այժմ Հայաստանի հավաքականը2 միավորով է ետ մնում չեխերից, որոնք պետք է խաղան ևս երկու խաղ: Հայաստանի հավաքականը ևս մեկ խաղ պետք է անցկացնի սեպտեմբերի 10-ին Չերնոգորիայի հավաքականի հետ: