AM
16 Օգոստոս 2012 - 06:45 AMT

«Կուբանի» նոր գլխավոր մարզիչ է դարձել Յուրի Կրասնոժանը

Կրասնոդարի շրջանի նահանգապետ և «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախագահ Ալեքսանդր Տկաչյովը հաղորդել է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ է դարձել Յուրի Կրասնոժանը և օգոստոսի 16-ին նրան կներկայացնեն ակումբին:

Կրասնոժանը հանդիսանում է Ռուսաստանի երկրորդ հավաքականի մարզիչ: Ավելի վաղ 49-ամյա մարզիչը գլխավորում էր «Անժին», մոսկոսվյան «Լոկոմոտիվը» և Նալչիկի «Սպարտակը»:

Նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ «Կուբանն» իր առաջին խաղը կանցկացնի Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում` «Ալանիայի» դեմ խաղում: