AM
16 Օգոստոս 2012 - 06:38 AMT

Նորվեգիան դիմել է ՄՕԿ-ին` խնդրելով վերանայել 1904թ Օլիմպիադայի արդյունքները

Նորվեգացի պատմաբաններ Թոմ Շանկեն և Արիլդ Գյերդեն դիմել են Միջազգային օլիմպիական կոմիտեին` վերանայել երկու ըմբիշների քաղաքացիության հարցը: Նրանք Սենտ-Լուիսում 1904-ին արժանացել են ոսկե մեդալի:

Պատմաբանները հայտարարել են ,որ իրենց տրամադրության տակ ունեն փաստաթղթեր, ըստ որոնց Չարլզ Էրիքսենը և Բրեհաֆֆ Հանսենը խաղերի պահին ամերիկյան քաղաքացիություն չեն ունեցել: Նրանք երկուսնել ԱՄՆ են մեկնել Նորվեգիայից, ուստի ոսկե մեդալները պետք է վերագրվեն հենց աքյդ պետությանը:

Եթե ՄՕԿ-ը համաձայնի գիտնականների եզրակացությունների հետ, ապա երկու ըմբիշները կդառնան Նորվեգիայի պատմության առաջին օլիմպիական չեմպիոնները: