AM
16 Օգոստոս 2012 - 10:21 AMT

Սամվել Խաչատրյան. Եթե ֆեդերացիան պահանջի իմ հրաժարականը, ես պատրաստ եմ հեռանալ

«Սեպտեմբերին ծանրամարտի ֆեդերացիան արտահերթ նիստ է ունենալու, ու եթե մասնագետները պահանջեն իմ հրաժարականը, ու ՀԱՕԿ նախագահն էլ համաձայնվի այդ որոշման հետ, ես հրաժարական կտամ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստնաի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Լոնդոնի Օլիմպիական խաղերում մասնակցեց 5 ծանրորդով, նրանցից երեքը զրո ստացան և միայն Հռիփսիմե Խուրշուդյանը կարողացավ նվաճել բրոնզե մեդալ:

«Եթե պահանջեն իմ հրաժարականը, ես պետք է բացատրություն պահանջեմ, թե որտեղ եմ թերացել ես»,- հավելեց Խաչատրյանը:

Նա նաև հիշեցրեց, որ իր ղեկավարած 6 տարիների ընթացքում Հայաստանի ծանրորդները նվաճել են 346 մեդալ.

«Օլիմպիական խաղերն իրոք անհաջող ստացվեցին մեզ համար, սակայն կա երիտասարդ սերունդ, որը կկարողանա արդեն հաջորդ խաղերին մեդալներ նվաճել»: