Ամերիկյան «Նյու Յորք լայֆ ինշուրընս» ապահովագրական ընկերությունն սկսել է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցման վճարումը: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հաղորդման համաձայն, նախօրեին 333 հազար 333 դոլար ընդհանուր գումարի առաջին կտրոններն են հանձնվել Նյու Յորքի մի քանի հայկական բարեգործական կազմակերպությունների: