AM
27 January 2005 - 18:46 AMT

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԲԱՔՈՒ

Նախօրեին ճանաչողական այցով Բաքու է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Բերնար Ֆասիեն: Ինչպես «Թուրան» գործակալությանը հաղորդել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում Բ. Ֆասիեն կհանդիպի երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի եւ այլ պաշտոնական անձանց հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆրանսիացի դիվանագետն այցելել էր Երեւան, որտեղ հանդիպել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի պաշտոնում Բերնար Ֆասիեն փոխարինել է պաշտոնաթող եղած Անրի Ժակոլենին: