AM
17 Օգոստոս 2012 - 07:22 AMT

Լևոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը հանդես կգան Համաշխարհային ինտելեկտուալ խաղերում

Այս տարի Համաշախրահյին ինտելեկտուալ խաղերը տեղի կունենան դեկտեմբերի 12-20, Պեկինում: Կանայք և տղամարդիկ կպայքարեն արագ, բլից և կույր ձևերում:

Տղամարդկանցից Հայաստանը կներկայացնի համաշխարհային վարկանիշի երկրորդ համար Լևոն Արոնյանը, կանանցից` Էլինա Դանիելյանը:

Արոնյանի մրցակիցներն են լինելու 15 շախմատիստներ, որոնց թվում` Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վեսելին Տոպալովը, Գատա Կամսկին, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին և Ալեքսանդր Մորոզևիչը:

Դանիելյանը ևս կհանդիպի 15 շախմատիստուհիների հետ, այդ թվում` Հոու Իֆանի, Աննա Մուզիչուկի, Համպի Կոներուի, Եկատերինա Լանգոյի, Պիա Կրամլինգի և Ալեքսանդրա Կոստենյուկի հետ: