Թուրքիայում Հայոց ցեղասպանություն թեման առաջին անգամ ներառվել է միջնակարգ կրթության նոր ծրագրերում, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» թերթը: Դասագրքերում ըստ թեմայի «հայկական գաղափարների հետ մեկտեղ կներկայացվեն Թուրքիայի դիրքորոշումը եւ օսմանական փաստաթղթերը: «Ի հակակշիռ հայկական գաղափարների` ներկայացնելու ենք օսմանական փաստաթղթեր», – հայտարարել է պրոֆեսոր Մ. Սաֆրանը: