AM
20 Օգոստոս 2012 - 06:58 AMT

Հենրիխ Մխիթարյանը հետ-տրիք է իրականացրել «Չերնոմորեցի» հետ խաղում

Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հանդիպել է «Չերնոմորեցի» հետ:

Հանդիպումն ավարտվել է «Շախտյորի» հաղթանակով` 5:1: Դոնեցկյան ակումբի կազմում հետ-տրիքի հեղինակ է դարձել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Խաղից հետո Միրչա Լուչեսկուն խոստովանել է, որ այս հաշիվը չափազանց մեծ պատիժ է «Չերնոմորեցի» համար:

«Նրանք նման ջախջախիչ պարտության արժանի չեն, եթե նկատի ունենանք առաջին խաղակեսը և երկրորդ խաղակեսի 10-15 րոպեները: Սակայն մեր փորձը և խաղը նպաստեցին, որ նրանք ամենավերջում տեղի տան»,-Լուչեսկուի խոսքը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Շախտյորը» հավաքել է 18 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: