AM
20 Օգոստոս 2012 - 07:03 AMT

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը

Օգոստոսի 20-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստների հերթական վարկանիշային ցուցակը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իջել է 6 հորիզոնականով: Այժմ նա 945 միավորով զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը` 12165 միավորով, ով այս հանգստյան օրերին դարձել է Ցինցիննատիի առաջնության հաղթող` առաջ անցնելով սերբ Նովակ Ջոկովիչից: Վերջինս 11270 միավորով 2-րդ հորիզոնականում է: Աշխարհի ուժեղագույն թենիսիստների եռյակը եզրափակում է իսպանացի Ռաֆայել Նադալը, ով ունի 8715 միավոր:

Օգոստոսի 19-28 Դավիթ Նալբանդյանը հանդես կգա Winston-Salem առաջնությունում, որը տեղի կունենա ԱՄՆ-ում:

Մասնակցության համար Նալբանդյանը ստացել է wild card: