«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն Անգլիայի պրեմիեր լիգայի առաջին տուրում «Էվերտոնի» հետ խաղով մտադիր է երկու տարի անց ավարտել իր պրոֆեսիոնալ կարիերան:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, որը մոտ է 70-ամյա շոտլանդացուն, մասնագետը խնդրել է ակումբի ղեկավարությանը լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որպեսզի կառուցի իր վերջին հիանալի թիմը:
Այդ դոկտրինայի գլխավոր մասը պետք է դառնա հարձակվող Ռոբին վան Պերսին, ով 24 մլն ֆունտ ստերլինգով գնվել է «Արսենալից»: Ֆերգյուսոնն առաջիկա երկու տարում մտադիր է խաղը կառուցել Ռոբին վան Պերսիի և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունիի շուրջ, հաղորդում է newsru.com-ը:






