AM
2 February 2005 - 18:29 AMT

Կ. ՌԱՅՍԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԱՄՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

Նախօրեին Ռոյթեր եւ Ֆրանսպրես լրատվական գործակալություններին տված հարցազրույցում ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ չնայած բարդ հարաբերություններին, ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ երկու երկրներն էլ կարող են արդյունավետ համագործակցել: Այդ ոլորտներից նա նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: «Մենք շարունակում ենք աշխատել ռուսների հետ եւ նրանց հետ աշխատելու հույս ունենք Կովկասի մի շարք ավելի դժվար իրադրությունների, ինչպես, օրինակ, Լեռնային Ղարաբաղի շուրջ», հայտարարել է նա: