Երեկ Ադրբեջանի ՆԳՆ-ն կասեցրել է երկիր մուտք գործելու «Պոռա» ուկրաինական երիտասարդական շարժման ակտիվիստների փորձը: Այդ կազմակերպության մի քանի ակտիվիստներ կանգնեցվել են Բաքվի օդանավակայանում եւ ուղարկվել հետ` Կիեւ: Օրերս Ադրբեջանի ՆԳՆ ղեկավար Ռամիլ Ուսուբովը երկրում Ուկրաինայի դեսպան Անատոլի Յուրչենկոյի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է նրան, որ «Պոռա» շարժման ակտիվիստները եւ նրանց առաջնորդ Վլադիսլավ Կասկիեւը անցնակալի հետեւանքների կարող են հանդիպել, եթե փորձեն ապակայունացնել իրավիճակը Ադրբեջանում: