AM
3 February 2005 - 14:51 AMT

«ՎԵՐՋԵՐՍ ՀԱՃԱԽԱԿԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ», ԱՍՈՒՄ Է Գ. ՊԱՎԼՈՎՍԿԻՆ

Վրաստանի իշխանությունները պետք է լիակատար պարզություն մտցնեն Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների վերաբերյալ հարցում: Այդ մասին հայտարարել է Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի նախագահ, հայտնի ռուս քաղաքագետ Գլեբ Պավլովսկին: «Թերասումները այստեղ չափազանց տհաճ են, դրանք կարող են հանգեցնել կասկածամտության…Վերջերս թունավորումները ինչ-որ հաճախակի են դարձել որոշ հեղափոխական երկրներում»,-նկատել է Պավլովսկին: Նրա խոսքերով, Վրաստանում վճռական համարվող փոփոխություններից մեկ տարի անց, այնտեղ պահպանվում է ներքին անկայունության բարձր մակարդակը, որը անխուսափելիորեն տարածվում է ողջ կովկասյան տարածաշրջանի վրա: