Մինչև 20 տարեկան աղջիկների շարքում Եվրոպայի բասկետբոլի առաջնության մասնակիցները, որը տեղի է ունենում Դեբրեցենում (Հունգարիա), վարակվել են աղիքային վարակով:
Հիվանդների թվում կան տարբեր հավաքականների 22 մարզուհիներ: Սալմոնել վիրուսով վարակվել են ընդամենը 32 հոգի, ներառյալ մրցաշարի կազմկոմիտեի աշխատողները և հավաքականների պատվիրակությունների անդամները Անալիզների և հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ խոսքը գնում է սալմոնել վիրուսի մասին: Դա սուր վարակիչ հիվանդություն է, որը բնութագրվում է ինտոքսիկացիայի զարգացումով և ստամոքս-աղիքային տրակտի վնասմամբ: Նախնական տվյալներով, մասնակիցները վարակվել են մրցաշարի բացման արարողության շրջանակներում կայացած ճաշի ժամանակ:






