Անցյալ գիշեր վախճանված վարչապետ Զուրաբ Ժվանիային «չէին սիրում շատերը»: CNN հեռուստաընկերությանն այդ մասին հաայտարարել է Վրաստանի կառավարության փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն: Այդուհանդերձ մասնագետները ցրել են վրացի վարչապետի մահվան հիմնական վարկածը. դեպքի վայր եկած «Թբիլգազ» ընկերության մասնագետները չեն հայտնաբերել գազի հոսակորուստ: Այս մասին Ռուսթավի-2-ի եթերից հայտարարել է «Թբիլգազի» գլխավոր տնօրեն Դավիդ Մորչալիձեն: Այսպիսով, ըստ Մորչիլաձեի` ձեւավորվող պատկերն ասում է այն մասին, որ Զուրաբ Ժվանիան խեղդվել է շմոլից` գազի վառարանի աշխատանքի հետեւանքում բնակարանում այրվել է թթվածինը, ինչը հանգեցրել է CO2 -ի խտության բարձրացմանը: Միեւնույն ժամանակ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ալեկո Շալամբերիձեն հայտարարել է, որ «ահաբեկչությունը Գորիում եւ վարչապետի մահը փոխկապակցված են»: (Գորիում ահաբեկչությունը կատարվել է Զ.Ժվանիայի մահվան նախօրեին): «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ միջամտություն է կատարվում արտասահմանից,- ասել է խորհրդարանական մեծամասնության անդամը,- Ես կարող եմ ուղղակիորեն ասել, որ դա Ռուսաստանի միջամտությունն է»: