Սեպտեմբերի 29-ին Մաշանտուկետում (Քոնեքտիկուտ նահանգ) կկայանա մենամարտ Վախթանգ Դարչինյանի (Հայաստան) և Օռլանդո Դել Վալյեի (Պուերտո Ռիկո) միջև:
«Շատ երկրպագուներ հարցրել են ինձ, թե ինչու եմ ես գնացել այդ մարտին` իմ ռեզյումեում ունենալով ընդամենը 16 մենամարտ:
Ահա իմ պատասխանը. բռնցքամարտի աշխարհին ոչինչ պետք չէ բացի հրավառություններից և մեծ մենամարտերից: Եթե ես ցանկանում եմ ավելի լավը դառնալ, ապա պետք է մենամարտեմ լավագույնների հետ, և հիմա դրա ժամանակն է»,- Դել Վալյեի խոսքերը մեջբերում է pro-box.ru:
Մենամարտը տեղի կունենա կիսաթեթև քաշային կարգում, Դարչինյանի համար դա կլինի այդ կարգում առաջին մենամարտը:






