Հայաստանի պատվիրակությունը խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ կմասնակցի Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի հուղարկավորության արարողությանը: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը, պատվիրակության կազմում Վրաստան կմեկնեն ՀՀ տրանսպորտի նախարարը, Երեւանի քաղաքապետը եւ պաշտոնատար այլ անձինք: Հիշեցնենք, որ վրաց վարչապետին գտել էին իր ընկերոջ բնակարանում` մահացած: