Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել АТР Winston-Salem մրցաշարի երրորդ շրջան:
Արգենտինացին, որը համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը, հաղթել է աշխարհի 46-րդ ռակետ հոլանդացի Ռոբին Հաասին` 6:2, 6:4:
Այս թենիսիստների` պատմության մեջ առաջին խաղը շարունակվել է 1ժ 24 ր:
Առաջնության երրորդ շրջանում Նալբանդյանը կխաղա ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի հետ, ով նախօրեին հաղթանակ էր տարել թայվանցի Յեն-Սուոն Լյուի նկատմամբ:






