AM
22 Օգոստոս 2012 - 06:59 AMT

Ռոջեր Ֆեդերերը դարձել է ԱՄՆ Բաց առաջնության առաջին համարը

Համաշխարհային վարկանիշի առաջատար շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դարձել է ԱՄՆ Բաց առաջնության առաջին համարը, որը մեկնարկում է օգոստոսի 27-ին:

Գործող մրցանակակիր սերբ Նովակ Ջոկովիչը 2-րդ համարն է: Լոնդոնի Օլիմպիադայի չեմպիոն և US Open-2008 եզրափակչի մասնակից բրիտանացի Էնդի Մարրեյը 3-րդն է: Իսպանացի Ֆերրերը 4-րդն է, ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգան 5-րդն է: Աշխարհի երրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը բաց կթողնի առաջնությունը` վնասվածքի պատճառով:

Դավիթ Նալբանդյանը ևս հանդես կգա առաջնությունում, նա wild card է ստացել:

US Open-2012 վիճակահանությունը կկայանա օգոստոսի 23-ին: