AM
22 Օգոստոս 2012 - 09:11 AMT

Հայաստանի Մ-16 շախմատի հավաքականը ելույթ կունենա համաշխարհային Օլիմպիադայում

Օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 5-ը Ստամբուլում կկայանա մինչև 16 տարեկանների շախմատային համաշխարհային Օլիմպիադան:

Օլիմպիադային կմասնակցի նաև Հայաստանի պատանեկան հավաքականը: Հայաստանի կազմում Արսեն Եղիազարյանի գլխավորությամբ հանդես կգան Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Միքայելյանը, Նորայր Թորոսյանը և Վլադիմիր Կանջարյանը, տեղեկացնում է armchess.am:

Հայաստանի պատանեկան հավաքականը 2011 թվականին դարձել է Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, իսկ 2010-ին հռչակվել է չեմպիոն: Հայ պատանի շախմատիստները Օլիմպիադայի ոսկե մեդալներ են նվաճել նաև 1998 թվականին: