Ֆուտբոլի արքա Պելեն հանդես կգա 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2016-ի Օլիմպիադայի գլոբալ դեսպանի դերում, որոնք տեղի կունենան նրա հայրենիքում` Բրազիլիայում: Նա քառամյա պայմանագիր է ստորագրել MediaCom Sport գործակալության հետ և կհայնտվի գովազդային հոլովակներում ու պրոմոակցիաներում:
Գործակալության հետ ամեն տարի կնքվող գործարքների ընդհանուր գումարը կազմում է 25 մլրդ դոլար, իսկ MediaCom Sport-ի գործընկերների շարքում են այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսիք են Procter & Gamble, Dell and Volkswagen Group:
Փորձագետների կարծիքով, հանդես գալով գլոբալ դեսպանի դերում, Պելեն կկարողանա մի շարք շահավետ պայմանագրեր կնքել հովանավորների հետ






