AM
22 August 2012 - 15:38 AMT

Մովսես Հակոբյանը Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող վիճակը

Օգոստոսի 22-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Ինչպես հաղորդում է Արցախի ՊՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակը և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումները: