Հայաստանի արխիվները բաց են բոլոր հետազոտողների համար, թեեւ մինչ օրս ոչ մի թուրք գիտնական չի դիմել այնտեղից օգտվելու խնդրանքով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գծով Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը` ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության, թե հայկական արխիվները փակ են: Նրա խոսքերով, 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը առնչվող փաստաթղթերը պահվում են Երեւանի Կենտրոնական պատմական արխիվում եւ Քաղաքական կուսակցությունների արխիվում, որոնք բաց են ամբողջ աշխարհի, այդ թվում եւ թուրք հետազոտողների համար: