Սկսած այս խաղաշրջանից ՈւԵՖԱ-ի հովանավորությամբ բոլոր խաղերի ժամանակ գործելու են եվրոպական ֆուտբոլային միության նվազագույն բժշկական պահանջները: Նվազագույն պահանջների ցուցակը կազմվել է ՈւԵՖԱ-ի Բժշկական կոմիտեի և տարեսկզբին վավերացվել ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կողմից:
«Ուրախ ենք, որ հաջողությամբ ներդրել ենք նվազագույն բժշկական պահանջներ, որոնք տարածվում են ՈւԵՖԱ-ի հովանավորությամբ բոլոր մրցաշարերի վրա»,-ասել է Բժշկական կոմիտեի նախագահ Միշել Դ'Հոոգեն:






