AM
23 Օգոստոս 2012 - 07:44 AMT

«Policymic». Արցախն Ադրբեջանին է բռնակցվել նախորդ դարասկզբին, ստալինյան ճնշման ներքո

Ամերիկյան «Policymic» հանդեսն անդրադարձել է Արցախյան հակամարտությանը: Հրապարակոման հեղինակը նշում է, որ Արցախն Ադրբեջանին է բռնակցվել նախորդ դարասկզբին, ստալինյան ճնշման ներքո: Հանդեսը գրում է նաև Բաքվի կողմից ռազմական ծախսերն ավելացնելու և միջազգային ճանաչման հասնելու ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի ձգտումների մասին: «2012թ-ին ամերիկյան Ռոդ Այլենդ եւ Մասաչուսեց նահանգներում ընդունվել են որոշումներ, որոնք աջակցություն են հայտնում Արցախի անկախ կարգավիճակին»,-ասված է հոդվածում: Հանդեսը նաեւ հիշեցնում է, որ անցնող տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մի շարք ներկայացուցչություններ է հիմնելմի շարք երկրներում, մասնավորպաես, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ֆրանսիայում և Գերմանիայում :