Օգոստոսի 23-ին Նյու Յորքում Բիլի Ջին Քինգի անվան Ազգային թենիսային կենտրոնում կկայանա US Open-2012-ի վիճակահանությունը:
Վիճակահանությունը կանցկացնեն մրցաշարի գործող չեմպիոններ սերբ Նովակ Ջոկովիչը և ասվտրալուհի Սամանտա Ստոսուրը: Խաղերի հեռարձակումը կիրականացվի վեց կորտերից:
ԱՄՆ բաց առաջնությունում զուգախաղերին և մենախաղերին կմասնակցի Դավիթ Նալբանդյանը: Զուգախաղում նա հանդես կգա Էդուարդո Շվանկի հետ: Հանդիպումները մեկնարկում են օգոստոսի 27-ին:






