Արթուր Աբրահամի սպարինգ-մրցակից Դոմինիկ Բրիչը, ով երկու քաշային կարգ ցածր է հանդես գալիս, հայտարարել է, որ հայ բռնցքամարտիկը լավ մարզավիճակում է:
«Արթուրը լավ սպարինգ-մրցակից է, մենք շատ բարձր տեմպերով ենք աշխատել: Կարծում եմ, որ նա լավ մարզավիճակում է և կհաղթի Շիգլիցին»,-ասել է Բրիչը:
Բրիչի խոսքով, Աբրահամն ուժեղ հարվածների է տիրապետում, որը ցնցում է անգամ սաղավարտներով և մարզումային ձեռնոցներով աշխատանքի ժամանակ: Նա հավելել է, որ եթե Աբրահամը հարվածի ինչպես որ հարկն է, ապա կարող է մենամարտը ժամանակից շուտ ավարտել:
Նա հավելել է, Աբրահամ-Շտիգլից մենամարտը հավասար է լինելու, սակայն ելնելով Արթուրի հետ մարզումներից և իմանալով նրա պոտենցիալը,կարելի է կարծել, որ նա կարող է նոկաւոտի ենթարկել Շտիգլիցին:«Այնպես որ Աբրահամի շանսերը մի փոքր ավելի են: Հուսով եմ, որ նա կհաղթի, ես կերկրպագեմ նրան»,-հաղորդում է sportbox.ru-ն:
Արթուր Աբրահամի և երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի միջև մենամարտը տեղի է ունենալու օգոստոսի 25-ին Բեռլինի O2 արենայում:






