Հայտնի ամերիկացի մասնագետ Բրեդ Գիլբերտը Twitter-ի իր միկրոբկոգում գրել է, որ Դավիթ Նալբանդյանի և Խուան Մարտին Դել Պոտրոյի միջև խաղը, կարծես թե, US Open-ի առաջին շրջանի ամենահետաքրքիր խաղն է լինելու:
Վերջին անգամ Դել Պոտրոն ու Նալբանդյանը պաշտոնական խաղերում հանդիպել են 2008-ին: Ընդհանուր առմամբ, նրանք խաղացել են 4 անգամ, և առջևում է Նալբանդյանը` 3:1 հաշվով:
ԱՄՆ բաց առաջնությունը մեկնարկում է օգոստոսի 27-ին և կավարտվի սեպտեմբերի 9-ին: Նալբանդյանը Էդուարդո Շվանկի հետ հանդես կգա զուգախաղում, վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին:






