Իրաքցի մարզիկ Ֆարիդ Լաֆթան սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ` պարաշյուտով թռիչքի ժամանակ օդում պահելով 4,023,2 քմ մակերես ունեցող Իրաքի ազգային դրոշը:
Դա ամենամեծ դրոշն է, որը երբևէ պարաշյուտիստների կողմից բաց է թողնվել օդում: Նոր ռեկորդը գրանցվել է Գինեսի Ռեկորդների գրքում:
«Անհնար է նկարագրել այն զգացողությունը, որը ես ապրեցի, երբ կատարեցի այդ թռիչքը: Ես ուղղակի նիրվանայի մեջ էի»,- ասել է Լաֆթան:
Թռիչքը կատարվել է Չիկագոյում: Դրան նախորդել են երկու ամսվա համառ մարզումներ:






