AM
27 Օգոստոս 2012 - 13:45 AMT

Գերմանիայում 15-ամյա մարզիկը նիզակով խոցել է մրցավարին, որը վնասվածքից մահացել է

Դյուսելդորֆում պատանեկան մրցումների ժամանակ աշխատող մրցավարը մահացել է նիզակի նետումից, հաղորդում է «Սպորտ-Էքսպրեսը»:

Միջադեպից հետո 74-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

15-ամյա թեթև ատլետին, ում պատճառով մահացել է մրցավարը, հոգեբանական օգնություն է ցուցաբերվում:

Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել, որը, ամենայն հավանականությամբ, կվերաորակավորվի դժբախտ պատահարի