Իլլինոյսի նահանգի ղեկավարությունն ընդունել է օրինագիծ` դպրոցական ծրագրերում ցեղասպանության դեպքերի ուսումնասիրման մասին: Փաստաթղթի համաձայն` դպրոցում եւ բուհերում սովորողները կուսումնասիրեն ցեղասպանության դեպքեր, այդ թվում նաեւ` հայոց ցեղասպանությունը: Բացի դրանից, դպրոցական դասընթացում ընդգրկված կլինեն Ուկրաինայում, Կոմբոջիայում, Բոսնիայում, Ռուանդայում եւ Սուդանում իրականացված ցեղասպանության դեպքերը: Նշենք, որ մինչեւ տվյալ օրինագծի ընդունումը, նահանգի դպրոցներում եւ բուհերում սովորողներն ուսումնասիրել են միայն հոլոքոսթի փաստը: