Օգոստոսի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,300,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410 դրամ:
Ընդ որում օգոստոսի 28-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 409,68 դրամ`օգոստոսի 27-ի համեմատ նվազելով 0,02 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 514,07 դրամ` ավելանալով 1,25 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0,08 կետով` կազմելով 12,80 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






