Ըստ ԱՄՆ թուրքամետ կոնգրեսականների, որոնք ցանկացել են անհայտ մնալ, հայկական լոբբին ձեռնակումներ է կատարում, որպեսզի Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսը համապատասխան որոշում կայացնի, «սակայն Սպիտակ տունը կրկին նման որոշման դեմ հանդես կգա»: Կոնգրեսականները հայտարարել են, «թե իրենք աշխատում ենք համոզել իրենց գործընկերներին դեմ հանդես գալ հայկական նախագծին, ինչպես նաեւ բացատրում են նրանց, թե ինչքան կարեւոր են Թուրքիայի հետ հարաբերությունները` ԱՄՆ-ի համար»: