AM
14 February 2005 - 12:55 AMT

ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ԿՄԱՏՈՒՑՎԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՊԱՏԱՐԱԳ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ

Ապրիլի 23-ին Մոնրեալի Սբ.Հովսեփի մատուռում կմատուցվի հանդիսավոր պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանաության 90-ամյակին: Պատարագին կմասնակցեն քաղաքի տարբեր կրոնական եւ էթնիկ համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ցեղասպանությունը վերապրածները եւ զոհերի ժառանգները: Հանդիսավոր պատարագը կդառնա Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված լայն քարոզարշավի մի մասը, որը նախաձեռնել է Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմը: Մոնրեալից բացի նման միջոցառումներ կանցնեն Օտտավայում, Տորոնտոյում եւ Վանքուվերում: