AM
29 Օգոստոս 2012 - 16:15 AMT

«Ֆրատրիայի» ներկայացուցիչները «զառանցանք» են համարում «Սպարտակի» երկրպագուների կողմից նախատեսվող հակաթուրքական ակցիաների մասին տեղեկությունները

Մոսկովյան «Սպարտակի» խոշորագույն «Ֆրատրիա» երկրպագուների ակումբը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Ստամբուլում կայանալիք խաղի ժամանակ երկրպագուները պատրաստվում են կախել Հայաստանի և ԼՂՀ դրոշները, ինչպես նաև օգտագործել Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող պաստառներ: «Այդ ամենը զառանցանք է»,- PanARMENIAN.Net թղթակցին է հաղորդել «Ֆրատրիայի » ներկայացուցիչը:

«Սպարտակի» երկրպագուները ևս հերքեցին այդ տեղեկությունները` նշելով, որ իրենք ևս այդ մասին իմացել են համացանցից: Նրանք նշել են, որ սա ամենայն հավանականությամբ ադրբեջանցի լրագրողների երևակայության արդյունքն է, որով փորձում են խաղից առաջ քաղաքական կրքեր բորբոքել: