AM
29 August 2012 - 16:47 AMT

Ըստ «Ազդակի», Դամասկոսում հայ ընտանիքի սպանության մասին հաղորդագրությունը կարող է ապատեղեկատվություն լինել

Ինչպես հաղորդում է Դամասկոսում «Ազդակ»-ի թղթակիցը, որ մի շարք սիրիական լրատվամիջոցներ հայտնել են որ Դամասկոսի արվարձաններից Զամալքայում արձանագրվել են զոհեր, որոնց թվում է մի հայ ընտանիք:

Ըստ տեղեկատվության, ընտանիքի անդամների դիակները չորեքշաբթի օր հայտնաբերվել են մզկիթում:

Ընդ որում, «Ազդակի» թղթակիցը հաղորդում է, որ տեղեկատվությունն առայժմ ճշտված չէ, և չի բացառվում, որ այն ապատեղեկատվություն լինի: