AM
29 Օգոստոս 2012 - 17:22 AMT

Ստամբուլի շախմատի Օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակ է տարել Բանգլադեշի նկատմամբ

Ստամբուլի շախմատի Օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակ է տարել Բանգլադեշի հավաքականի նկատմամբ: Ինչպես հաղորդում է Օլիմպիադայի պաշտոնական կայքը, հաղթանակ են տարել Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը:

Գաբրիել Սարգսյան-Նիազ Մուրշեդ պարտիան առայժմ շարունակվում է:

Երեկ Հայաստանի հավաքականը Օլիմպիադայի առաջին տուրում 3:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել Բոլիվիայի հավաքականի նկատմամբ: