AM
29 Օգոստոս 2012 - 17:47 AMT

Հայաստանի կանանց հավաքականը Ստամբուլի շախմատի Օլիմպիադայում հաղթանակ է տարել Շվեյցարիայի նկատմամբ

Հայաստանի կանանց հավաքականը Ստամբուլում ընթացող շախմատի Օլիմպիադայում 3:1 հաշվով հաղթանակ է տարել Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ: Ինչպես հաղորդում է Օլիմպիադայի պաշտոնական կայքը, հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան:

Միակ պարտությունը կրել է սև խաղաքարերով խաղացող Աննա Հայրապետյանը: