Ռուսաստանի ՌԱՈ «ԵԷՍ Ռոսիի» դուստր ձեռնարկություն «Ինտեր-ՌԱՈ ԵԷՍ» ընկերությունը 80 մլն դոլարով գնել է Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերը «Midland Resources Holding LTD»-ից, հաղորդում է երեւանյան «Հայկական ժամանակ» թերթը: Թերթը նշում է, որ գործարքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը կտարածվի 2005 թվականի ապրիլին: Ըստ «Հայկական ժամանակի», Համաշխարհային բանկը կտրականապես դեմ է հայկական ցանցերը ռուսական կողմին փոխանցելու գաղափարին: Թերթը նաեւ պնդում է, որ «հայկական բաշխիչ էլեկտրացանցերի վաճառքից հետո, ռուսական վերահսկողությունը մենատերային կլինի»: Հիշեցնենք, որ Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի (ՀԲԷ) վաճառքի մասին պայմանագիրը ստորագրվել է օգոստոսի 26-ին Երեւանում Հայաստանի կառավարության եւ բրիտանական «Midland Resources Holding LTD» առեւտրաարդյունաբերական կոնցերնի միջեւ: Փաստաթղթի համաձայն, ՀԲԷ-ի բաժնետոմսերի 80,1 տոկոսը անցել է կոնցերնին 37,15 մլն դոլարի դիմաց: Բրիտանական ընկերությունը պարտավորվել է վճարել 12,15 մլն դոլար իրեն փոխանցված բաժնետոմսերի համար եւ եւս 25 մլն դոլար փոխանցել Հայաստանի բյուջե ՀԲԷ-ի եւ համակարգի աշխատակիցների աշխատավարձերի գծով կուտակված պարտքերը մարելու համար: Հայաստանում ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի»-ին է պատկանում է Սեւան-Հրազդանի ՀԷԿ-ի կասկադը, Հրազդանի ՋԷԿ-ը: Այդ ընկերությունը կառավարում է նաեւ Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը: Հավանաբար, հայկական էլեկտրացանցերի գնման գործարքը հարկ է դիտարկել ողջ տարածաշրջանի, այդ թվում եւ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի էներգացանցերի աշխատանքը համակարգելու ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի»-ի ձգտման շրջանակներում: Իրան-Հայաստան գազատարի շահագործման հանձնելուն պես, հաշվի առնելվ նախագծի հիմնական պայմանագրում ամրագրված դրույթը առաքված գազի դիմաց հայկական էլեկտրաէներգիան Իրան արտահանելու վերաբերյալ, հարց է ծագում նաեւ Հայաստանի եւ Իրանի էներգահամակարգերի ներդաշնակեցման մասին: Հաշվի առնելով նաեւ, որ ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի»-հանդիսանում է վրացական հիմնական էներգետիկ օբյեկտների հիմնական սեփականատերը, կարելի է խոսել ՌԱՕ-ի ձգտման մասին ներդաշնակեցնել ողջ տարածաշրջանի, այդ թվում հայկական, վրացական, իսկ հեռանկարում նաեւ թուրքական էներգահամակարգերի աշխատանքը: