Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցը դեռեւս երկար ժամանակ ենթակա չի լինի քննարկման: Այդ մասին հայտարարել է Հայաստանում եւ Վրաստանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Ալեքսիս Լեբերը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Սակայն, նշել է նա, նույնիսկ չլինելով ԵՄ անդամ, Հայաստանը կարող է միանալ Եվրամիության հետ առեւտրական հարաբերությունների ծրագրերին: Այդպիսով, խորհրդատվական բնույթի ծրագրերը հայ ձեռներեցներին թույլ կտան ԵՄ երկրներ արտահանել եվրոպական շուկայում պահանջարկ վայելող արտադրանք», – նշել է Ալեքսիս Լեբերը: Նրա խոսքերով, մասնակցությունը Եվրամիության «Նոր հարեւանության» ծրագրին չի ենթադրում ԵՄ-ին Հայաստանի անդամակցում, այլ սոսկ աջակցում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ քաղաքական ու տնտեսական երկխոսության հաստատմանը: «Շարժումը դեպի Եվրոպա ամենեւին էլ չի նշանակում անդամակցում Եվրամիությանը», – ասել է նա, ավելացնելով, որ Հայաստանի մասնակցությունը «Նոր հարեւանության» ծրագրին թույլ կտա նախաձեռնել նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման հաստատմանն ու զարգացմանը նպատակաուղղված նախագծեր: