AM
15 February 2005 - 14:06 AMT

ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԱՆՑԵԼ Է ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ

ԵԱՀԿ առաքելությունը անցկացրել է ԼՂՀ Մարտակերտի շրջանում` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հերթական պլանային դիտարկում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միրոսլավ Վիմետալը (Չեխիա), Ալեքսանդր Սամարսկին (Ուկրաինա) եւ Թորսթեն Արենը (Շվեդիա): Դիտարկումն ընթացել է ըստ նախատեսված ժամանակացույցի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ պաշտպանության նախարարության եւ ԱԳՆ ներկայացուցիչները: