AM
30 Օգոստոս 2012 - 16:42 AMT

Հայաստանի կանանց հավաքականը Ստամբուլի շախմատի Օլիմպիադայում զիջել է Հնդկաստանի հավաքականին

Հայաստանի կանանց հավաքականը զիջել է Հնդկաստանի հավաքականին Ստամբուլի ընթացող շախմատի Օլիմպիադայում: Ինչպես հաղորդում է Օլիմպիադայի պաշտոնական կայքը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչայնը և Մարիա Կուրսովան ոչ ոքի են խաղացել, միակ պարտությունը կրել է սպիտակ խաղաքարերով խաղացող Լիլիթ Գալոյանը:

Հարկ է նշել, որ Հայաստանի հավաքականը առաջին երկու տուրերում երկու հաղթանակ է տարել: